կառնուտի միջնակարգ դպրոցի մասին
Մեր նպատակն է ձևավորել գիտելիքի բնագավառի հմուտ մասնագետներ ու ստեղծարար անհատներ, որոնք կազդեն հասարակության զարգացման վրա՝ բացելով նոր ուղիներ և ապահովելով բարձր նվաճումներ յուրաքանչյուր աշակերտի համար ևս։
Կառնուտի միջնակարգ դպրոցի պատմությունը
ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1904թ.՝ որպես եռամյա ծխական դպրոց: 1930-1962թթ. գործել է որպես յոթնամյա, իսկ 1963-1987թթ.՝ ութնամյա: 1988-1989 ուստարվանից մինչև օրս այն միջնակարգ է: Կառնուտի միջնակարգ դպրոցը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով քանդվել է, որի պատճառով ուսումնական պարապմունքները մինչև 2002 թվականի սեպտեմբեր անցկացվել են տնակային դպրոցում: 2002 թվականի սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնվեց նոր երկհարկանի շենքը, որտեղ մինչև այսօր իրականացվում են ուսումնական պարապմունքները: Դպրոցի ներկայիս շինությունը մի քանի անգամ անցել է վերանորոգում՝ 2014թ, 2018թ.: 2015 թվականին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի հատկացրած դրամաշնորհի և համագյուղացիների ու ուսուցչական հանրույթի ֆինանսական աջակցությամբ բարեկարգվեց դպրոցի բակը:
2025 թվականին Կառնուտի միջնակարգ դպրոցն ՀՀ Կառավարության 2093-Ն որոշմամբ ընդգրկվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում, որի արդյուքում դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է, բակում կառուցվել է բացօթյա մարզահրապարակ պահանջվող բոլոր չափանիշներին համապատասխան: Դպրոցի գույքն ամբողջությամբ փոխարինվել է նորով, վերազինվել են քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի և ԹԳՀԳ լաբորատորիաները, նոր սարքավորումներով է վերազինվել ճաշարանը և խոհանոցը: Դպրոցի բակում գործում է «Սմարթ» ընթերցասրահը, որի մի հատված տրամադրվել է «Արմաթ» լաբորատորիային: Դպրոցն իրականացնում է եռաստիճան կրթական ծրագրեր՝ տարրական, հիմնական և միջնակարգ:
Մեր սկզբունքը
Կառնուտի միջնակարգ դպրոցն իր գործունեությունը կառուցում է կրթության, բարոյական դաստիարակության և ազգային արժեքների հիման վրա։ Մեր գլխավոր նպատակն է ձևավորել ապահով ու հոգատար ուսումնական միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն կունենա բացահայտելու իր ներուժը, ձևավորվելու որպես պատասխանատու և հայրենիքին նվիրված անհատ։
Մեր փիլիսոփայությունը
Հաջողության բանալին
Առաջընթացի հիմքը՝ նպատակասլացություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ և անընդհատ ուսումնառություն։
Ժամանակակից կրթություն՝ ամուր արժեքներով
Կառնուտի միջնակարգ դպրոցը ստեղծում է անվտանգ, կազմակերպված և հոգատար կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ ստանում է գիտելիք, զարգացնում մտածողությունը և ձևավորում պատասխանատու վերաբերմունք սեփական ապագայի հանդեպ։
Մեր ուսուցիչները կիրառում են ժամանակակից կրթական մեթոդներ՝ ապահովելով արդյունավետ և հասկանալի ուսուցում յուրաքանչյուր սովորողի համար։
Մենք ստեղծում ենք ջերմ ու վստահելի մթնոլորտ, որտեղ աշակերտը կարող է ազատ արտահայտվել, զարգանալ և հավատալ սեփական ուժերին։
«Յուրաքանչյուր աշակերտ իր մեջ կրում է ապագայի մեծ հնարավորություն»
Կրթության արժեք, աճի հնարավորություն, վստահ ապագա
Մեր առաքելությունն է ոչ միայն փոխանցել հիմնարար գիտելիքներ, այլև ձևավորել միասնական կրթական միջավայր, որտեղ աշակերտները զարգացնում են մտածողությունը, ամրապնդում մարդկային արժեքները, ձեռք բերում ինքնավստահություն և կառուցում իրենց ապագայի հստակ ուղին։
Կառնուտի միջնակարգ դպրոց,
Որակյալ կրթություն՝ ապագայի համար
Կապ մեզ հետ
- Հեռ․ 093 85 84 35
Կառնուտի միջնակարգ դպրոցի վերջին տեղեկություններն ու նորությունները։
© 2026. Կառնուտի միջնակարգ դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են: