Նորություններ

Կառնուտի միջնակարգ դպրոցի նորությունները

2025-2026 Ձեռքբերումներ

Կառնուտի միջնակարգ դպրոցի բակում 2021թ. հիմնադրված «Սմարթ» ընթեցասրահը, որը հիմքից կառուցվել է կրթական հիմնադրամների, համայնքի, ծնողների և հովանավորների միջոցներով և ջանքերով, ծառայում է որպես կրթական նորարար տարածք, սովորողների ակտիվ ուսումնառությունը և ընթերցասիրությունը զարգացնելու միջավայր, ժամանակակից գրողներ և հայտնի մարդիկ ընդունելու և քննարկումներ կազմակերպելու հնարավորություներ ունեցող գողտրիկ անկյուն, որպես նախագծեր ներկայացնելու ուսումնական տարածք, սեմինարներ անցկացնելու ազատ գոտի նաև համայնքի համար: «Սմարթ» ընթերցասրահի հանդիսավոր բացմանը՝ 2022թ. նոյեմբերի 10-ին, ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանը:Ընթերցարահը իր գոյության 5 տարիների ընթացքում հասցրել է ծառայել իր նպատակին, ընդունել ենք մի շարք գրողների, գիտնականների, միջազգային պատվիրակության, մինչև դպրոցի հիմնանորոգումը այստեղ են կազմակերպվել նախագծային աշխատանքների պաշտպանությունը:
2023թ. ՀՀ ԿԳՄՍՆ կողմից դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանը ճանաչվել է «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում:
Դպրոցի ուսուցիչների 33%-ը հաղթահարել են կամավոր ատեստավորումը՝ գրանցելով 60-90% արդյունք: Ուսհաստատության 2 ուսուցիչ ունեն 3-րդ և 4-րդ աստճանի տարակարգ։
2024թ. Տեփանյան Միսակը իր տարիքային խմբում դարձել է ՀՀ Բռնցքամարտի ոսկե մեդալակիր, իսկ նույն թվականին Եվրոպայի բռնցքամարտի առաջնության արծաթե մեդալակիր:
Դպրոցի աշխատանքային միջավայրը բարենպաստ է ստեղծագործելու և առաջընթաց գրանցելու համար, որի ապացույցը 2025թ. «Տարվա լավագույնները» մրցույթի Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ «ԲՏՃՄ» բնագավառում ճանաչվել է դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Անուշ Դալլաքյանը:
Բորիկյան Ֆենյան և Ջուլհակյան Շուշանիկը արժանացել են ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի 1-ին և 2-րդ կարգի դիպլոմների՝ արժանանալով կրթաթոշակի:

Նորություններ

Մեծ ուշադրություն է դարձվում դպրոցի անվտանգության քաղաքականությունը, որի շրջանակում ձևավորվել է երեխաների պաշտպանության թիմ՝ ապահով և ներառական միջավայր(Հղում 18 ) ստեղծելու նպատակով։ Այս ուղղությամբ ձևավորվել է համագործակցություն համայնքային կառույցների և կազմակերպությունների հետ: ՀՀ Շիրակի մարզի «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը ՀՀ Կառավարության 2093-Ն որոշման (Հղում 20) համաձայն 2025թ. հիմանահորոգվել է, այժմ ուսումնական պարապմունքները անցկացվում են հիմնանորոգված շենքում, մեկ ամիս է շահագործվում են ուսումնական լաբորատորիաները: Այս մեծամասշտաբ հիմնանորոգումը և տեխնիկական և գույքային վերազինումը նոր հեռանակարներ է բացում դպրոցի հետագա զարգաման համար, որի արդյունքերի մասին դեռ առիթ կունենաք առաջիկայում խոսելու:

Կառնուտի միջնակարգ դպրոց,
Որակյալ կրթություն՝ ապագայի համար

Կապ մեզ հետ

Կառնուտի միջնակարգ դպրոցի վերջին տեղեկություններն ու նորությունները։

© 2026. Կառնուտի միջնակարգ դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Scroll to Top