կառնուտի միջնակարգ դպրոցի մասին

Մեր նպատակն է ձևավորել գիտելիքի բնագավառի հմուտ մասնագետներ ու ստեղծարար անհատներ, որոնք կազդեն հասարակության զարգացման վրա՝ բացելով նոր ուղիներ և ապահովելով բարձր նվաճումներ յուրաքանչյուր աշակերտի համար ևս։

Կառնուտի միջնակարգ դպրոցի պատմությունը

ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1904թ.՝  որպես եռամյա ծխական դպրոց: 1930-1962թթ. գործել է որպես յոթնամյա, իսկ 1963-1987թթ.՝ ութնամյա: 1988-1989 ուստարվանից մինչև օրս այն միջնակարգ է: Կառնուտի միջնակարգ դպրոցը 1988 թվականի  դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով քանդվել է, որի պատճառով ուսումնական պարապմունքները մինչև 2002 թվականի սեպտեմբեր անցկացվել են տնակային դպրոցում: 2002 թվականի սեպտեմբերի 1-ին  շահագործման հանձնվեց նոր երկհարկանի շենքը, որտեղ մինչև այսօր իրականացվում են ուսումնական պարապմունքները: Դպրոցի ներկայիս շինությունը մի քանի անգամ անցել է վերանորոգում՝ 2014թ, 2018թ.: 2015 թվականին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի հատկացրած դրամաշնորհի և համագյուղացիների ու ուսուցչական հանրույթի ֆինանսական աջակցությամբ բարեկարգվեց դպրոցի բակը:

  2025 թվականին Կառնուտի միջնակարգ դպրոցն ՀՀ Կառավարության 2093-Ն որոշմամբ ընդգրկվել է  «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող  300 դպրոցներ»  ծրագրում, որի արդյուքում դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է, բակում կառուցվել է բացօթյա մարզահրապարակ պահանջվող բոլոր չափանիշներին համապատասխան:  Դպրոցի գույքն ամբողջությամբ փոխարինվել է նորով, վերազինվել են քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի և ԹԳՀԳ լաբորատորիաները, նոր սարքավորումներով է վերազինվել ճաշարանը և խոհանոցը: Դպրոցի բակում գործում է «Սմարթ» ընթերցասրահը, որի մի հատված տրամադրվել է «Արմաթ»  լաբորատորիային: Դպրոցն իրականացնում է եռաստիճան կրթական ծրագրեր՝ տարրական, հիմնական և միջնակարգ:

Մեր սկզբունքը

Կառնուտի միջնակարգ դպրոցն իր գործունեությունը կառուցում է կրթության, բարոյական դաստիարակության և ազգային արժեքների հիման վրա։ Մեր գլխավոր նպատակն է ձևավորել ապահով ու հոգատար ուսումնական միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն կունենա բացահայտելու իր ներուժը, ձևավորվելու որպես պատասխանատու և հայրենիքին նվիրված անհատ։

Մեր փիլիսոփայությունը

Մեր սկզբունքը՝ ուշադրություն յուրաքանչյուր աշակերտին, արժեքային համակարգի զարգացում և գիտության միջոցով վաղվա օրվա կերտում։

Հաջողության բանալին

Առաջընթացի հիմքը՝ նպատակասլացություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ և անընդհատ ուսումնառություն։

Ժամանակակից կրթություն՝ ամուր արժեքներով

Կառնուտի միջնակարգ դպրոցը ստեղծում է անվտանգ, կազմակերպված և հոգատար կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ ստանում է գիտելիք, զարգացնում մտածողությունը և ձևավորում պատասխանատու վերաբերմունք սեփական ապագայի հանդեպ։

 
Որակյալ ուսուցում

Մեր ուսուցիչները կիրառում են ժամանակակից կրթական մեթոդներ՝ ապահովելով արդյունավետ և հասկանալի ուսուցում յուրաքանչյուր սովորողի համար։

Ապահով և աջակցող միջավայր

Մենք ստեղծում ենք ջերմ ու վստահելի մթնոլորտ, որտեղ աշակերտը կարող է ազատ արտահայտվել, զարգանալ և հավատալ սեփական ուժերին։

«Յուրաքանչյուր աշակերտ իր մեջ կրում է ապագայի մեծ հնարավորություն»

Կրթության արժեք, աճի հնարավորություն, վստահ ապագա

Մեր առաքելությունն է ոչ միայն փոխանցել հիմնարար գիտելիքներ, այլև ձևավորել միասնական կրթական միջավայր, որտեղ աշակերտները զարգացնում են մտածողությունը, ամրապնդում մարդկային արժեքները, ձեռք բերում ինքնավստահություն և կառուցում իրենց ապագայի հստակ ուղին։

Կառնուտի միջնակարգ դպրոց,
Որակյալ կրթություն՝ ապագայի համար

Կապ մեզ հետ

Կառնուտի միջնակարգ դպրոցի վերջին տեղեկություններն ու նորությունները։

© 2026. Կառնուտի միջնակարգ դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Scroll to Top